
Վերոնշյալ սահմանադրական իրավունքի չապահովումը բացասաբար է ազդում ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ ընդրգկելու խնդրի կարգավորման վրա։
Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախատեսվում է երեք տիպի ծառայություն՝ «շարային ծառայություն», «ոչ շարային ծառայություն» և «շարային ծառայություն սահմանափակումներով», այսինքն՝ քաղաքացիների համար վերոնշյալ պարտականությունները նախատեսված են միայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և ամրագրված չեն որևէ օրենքով: Վերոնշյալը հաստատվել է նաև ՀՀ պաշպանության նախարարից ստացված պատասխանի ուսումնասիրությունից, այնինչ համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Բացի այդ, զինապարտները, նախքան զինվորական ծառայության անցնելը, համապատասխան բժշկական հանձնաժողովների կողմից ենթարկվում են փորձաքննության, սակայն որպես իրավական մեխանիզմ այդ երեքբժշկական հանձնաժողովներից որևէ մեկի համար չի սահմանվում գործառույթ` տրամադրելու եզրակացություն, թե զինապարտին զինվորական ծառայության որ ձևերն են հակացուցված: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ յուրաքանչյուր նորակոչիկի զորակոչվելուց 1-2 օր հետո կրկին նշանակվում և անցկացվում է բժշկական քննություն բուժծառայության պետերի կողմից և արդյունքները գրավոր կերպով զեկուցվում են զորամասերի հրամանատարներին, սակայն նշված պատասխանով չի հստակեցվում, թե որ իրավական ակտով է կարգավորվում սույն բժշկական քննության 1-2 օրում անցկացումը, և թե այն ինչ ազդեցություն է ունենում մինչ այդ երեք բուժմարմինների կողմից կայացված որոշումների վրա, որոնք հանդիսանում են վարչական ակտեր: Այսինքն՝ պարզ չէ, թե որ բուժզննման արդյունքներն են համարվում որպես հիմք զինծառայողին այս կամ այն ծառայությանը պիտանի ճանաչելու համար։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրների արդիականությունն ու կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին՝ խնդրելով վարչապետիհանձնարարականը` միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով:
Պաշտպանի աշխատակազմ


















































