Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Ուսուցիչը կանխում է գրոհայինի առաջխաղացումը»

Հոկտեմբեր 10,2012 21:53

Այսօր հրապարակվել է անվտանգության տեսախցիկով նկարահանված մի նյութ, որում երևում է՝ Դիրաբեքիրի դպրոցներից մեկի ուսուցիչը կռվում է պայթուցիկներով բեռնված գրոհայինի հետ, որպեսզի կանխի նրա մուտքը դպրոցի միջանցք: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

«Ի՞նչ ես անում, դու կսպանես երեխաներին», – տեսանյութի մեջ լսվում է ուսուցիչ Շուքրու Կիկիզադեի բղավոցը, որը նաև դպրոցի փոխտնօրենն է: «Թող ինձ: Ես երկուսիս էլ կսպանեմ», – ասում է գրոհայինը:  Քիչ անց այլ ուսուցիչներ էլ են միանում Կիկիզադեին և թույլ չեն տալիս, որ գրոհայիններն ավելի մեծ վնաս հասցնեն:

Երկու ուսուցիչ և երեք աշակերտ վիրավորվել են երեկ Դիարբեքիրի մի քանի դպրոցների վրա հարձակումից, որոնք հավանաբար կազմակերպել են քրդական աշխատավորական կուսակցության անդամները: Գրում է թերթը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031