Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Գրիգորյանի որոշումից մինչև եվրատեսիլյան խնդրի լուծում

Հոկտեմբեր 13,2012 22:36

Բարև շաբաթվա շոուբիզնեսյան անցուդարձին անհամբեր սպասող մարդկանց 🙂 Շտապեմ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը:

Չնայած լինելով բուռն ստեղծագործական շրջանում, այնուամենայնիվ երգիչ Արսեն Գրիգորյանը և իր կինն արդեն հասցրել են որոշել դեկտեմբերին ծնվելիք իրենց երեխայի անունը. «Կինս ցանկանում է Վահե դնել, ես էլ ոչ կողմ եմ, ոչ` դեմ: Ինձ համար կարեւորն այն է, որ անվան մեջ «ր» տառը չլինի: Դե ֆրանսիացիները «ր»-ին «ղ» են ասում չէ՞», – Bravo.am-ի հետ զրույցում կատակել է երգիչը:

Պարզվում է, ևս մի համակրելի դերասան լքել է ամուրիների շարքերը: «Գեներալի աղջիկը» սերիալի դերասան Ալեքսանդր Բաբասյանը 2 ամիս առաջ նշանվել է. այս մասին նա հայտնել է esyes.am-ին, նշելով, որ ինքն ու Լիլիթն արդեն մեկ տարի է, ինչ ընկերություն են անում:

Արամեի համար հոկտեմբերի 10-ը եռակի տոն էր. «Լրացավ երգչի 30-ամյակը, բացվեց «Արամե» կարաոկե-ակումբն ու ներկայացվեց նրա նոր` «Ուր ես, ջանս» երգի տեսահոլովակը, որն առաջին անգամ էր ներկայացվում հանրության ուշադրությանը: Երեկոյին ներկա էին շոու-բիզնեսի ներկայացուցիչները, երգչի ընկերներն ու հարազատները: Նորաբաց կարաոկե-ակումբի առաջին երգը կատարեց Արամեն` իր ընկերոջ հետ: Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը նշեց, որ տարածված խոսակցությունները, թե երգիչը պատրաստվում է հեռանալ բեմից, չեն համապատասխանում իրականությանը», – գրել է mamul.am-ը:

Միշոն հավատացած է` ռեփով կարելի է բարեփոխումների հասնել: Նա երազում է, որ քաղաքական դաշտում օրինակելի մարդիկ լինեն, իրեն տեսնում է քաղաքականության մեջ,  բայց դրանով զբաղվելու հավես չունի: «Հայկական ռեփի պարտեզում» նոր անհատականությունների ի հայտ գալն ու ռեփի զարգացումը ուրախացնում են ռեփերին, այս մասին նա ասել է Bravo.am-ին տված հարցազրույցի ընթացքում, և հավելել, որ գժվում է իր երգերի համար:

Վերջապես «Մանկական Եվրատեսիլյան» խնդիրը ստացավ իր լուծումը: Ինչպես և սկզբում որոշվել էր՝ այս տարի «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի «Compass band» խումբն իր «Sweetie baby» երգով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031