Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Հոկտեմբեր 21,2012 14:48

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Երասխահուն համայնքում, որտեղ գործարկվել է խմելու ջրի ներքին ցանցը: Վերջինիս կառուցման համար Կառավարության կողմից հատկացվել էր 65 մլն, իսկ Երասխահուն համայնքի բյուջեից՝ 20 մլն դրամ: Ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա հունվարից, ինչի արդյունքում համայնքում կառուցվել է 7 հազար 320 մետր ջրագիծ,  որից օգտվում են 314 շահառուներ:

Այնուհետև, վարչապետը եղել է Ֆերիկ համայնքում, որտեղ էլ շահագործման է հանձվել նորակառույց գազատարը: Համայնքի գազիֆիկացման համար գործադիրը հատկացրել էր 62 մլն 725 հազար դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում կգազիֆիկացվի 98 տնտեսություն:

Վերը նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ ՝իրենց համայնքային խնդիրներին աչալուրջ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար:

Արմավիրի մարզ կատարած այցի վերջում Կառավարության ղեկավարը եղել է նաև Աղավնատուն համայնքում և մասնակցել տեղի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու օծման արարողությանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031