Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Նիկոլ Փաշինյանին ես շատ սիրում ու հարգում եմ, եւ ես ապացուցել եմ իմ վերաբերմունքը նրան»

Հոկտեմբեր 24,2012 22:25

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի թեկնածուն լինի ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին ես շատ սիրում ու հարգում եմ, եւ ես ապացուցել եմ իմ վերաբերմունքը նրան, բայց ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակը դեռ չի եկել: Մեր ժողովուրդը հեղափոխական կերպար ունեցող, հեղափոխական խառնվածքի տեր ժողովուրդ չի: Եվ այսօր Նիկոլի խարիզման չի համապատասխանում հասարակության պասիոնար հոգեվիճակին: Այսինքն՝ չի կարող արտացոլվել: Մեր ժողովուրդն այսօր փախչում է երկրից: Այդ հոգեվիճակի մեջ է»: Մեր հարցին՝ ժողովուրդը չի՞ կարող Նիկոլ Փաշինյանի մեջ փրկիչի դեր տեսնել՝ թեկուզ փախչելու այս իրավիճակում, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս տարիների ընթացքում այնքան հույսեր են եղել, որ այդպիսի փրկիչ ի հայտ կգա եւ մի բան կանի, որ այսօր այդ հույսերը զրոյական մակարդակի վրա են: Այսօր միակ հույսը նա է, որ մարդը կարողանա տոմս գնելու գումար հայթայթել եւ այստեղից փախչել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031