Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուսը բարկացել է, Մանե Հակոբյանը` հղիացել. Շաբաթվա նորությունները

Հոկտեմբեր 27,2012 16:54

Նորից շաբաթ է, ու նորից կներկայացնեմ Ձեզ հանրային դեմքերի մասին ամենաքննարկվող ու ամենաուշագրավ նորությունները:

Կես բարկություն, կես հիասթափություն արտահայտելով երգչուհի Ջուսն` իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերն ինձ ստիպում են իրենց արածներով, այսինքն՝ անիմաստ խորհուրդներ տալով կամ ուղղություն ցույց տալով, ՖԲ-ով շատ չշփվել և չպատասխանել sms-ներին: Շատ եմ բոլորին նստացրել գլխիս իմ շփվելով: Ինչպես հասկանում եմ՝ չի գնահատվում: Այստեղից հետևություն. մեր հայտնի մարդիկ ճիշտ են անում, որ չեն պատասխանում sms-ներին ու չեն գրում քոմմենթներ, միայն գրում են ստատուս և տեղ-տեղ լայք դնում:Ես հեռվանում եմ ձեզանից իմ ՖԲ-ի «ընկերներ»: Դուք եք ստիպում ինձ դիմել այդ քայլին: Ուրեմն կլինեմ ստանդարտ հայտնի մարդու նման՝ չշփվող»:

Իսկ ահա Հովհաննես Ազոյանի կինը՝ Մերին, ամուսնու ֆեյսբուքյան էջում տեղադրել է փոքրիկի լուսանկար, որն արվել է ուլտրաձայնային հետազոտման ընթացքում: Դերասանի ընկերներն էլ իմանալով, որ Մերին ու Հովհաննեսը սպասում են իրենց երկրորդ երեխային շնորհավորանքներ ու մեկնաբանություններ են գրել:

Հովհաննես Ազոյանի կնոջից՝ Մերիից բացի` երկրորդ անգամ մայրանալ է պատրաստվում նաև Սիլվա Հակոբյանի քույրը՝ Մանե Հակոբյանը: Ուլտրաձայնային նախնական հետազոտության համաձայն` փոքրիկ Անահիտը եղբայր է ունենալու: Մանեն ևս տղա է կանխազգում. «Առաջին հղիությանս հետ համեմատելով` տարբերություններ  եմ զգում: Հստակ սեռն իմանանք, այն ժամանակ էլ կզբաղվենք անվան հարցով: Ամենակարեւորն այն է, որ առողջ բալիկ լինի», – Bravo.am-ին ասել է Մանեն:

Մինչ նրանք պատրաստվում են մայրանալ, Լիլիթ Հովհաննիսյանը անընդհատ շեշտելով, որ դեռ վաղ է երեխայի մասին մտածել՝ ակտիվ գործունեություն է ծավալում շոուբիզնեսում: Նա արդեն պլաններ է կազմում ամանորյա միջոցառումների հետ կապված: «Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պայմաններով: Պետք է պարտադիր ապահովվի բեմահարթակ կամ ելույթի համար համապատասխան տարածություն, դահլիճը համապատասխան լուսավորություն ունենա, և կենդանի ձայնով երգելու հնարավորություն լինի», – գրել է hraparak.am –ը:  Մի քանի օրից էլ Լիլիթն ու Միհրան Ծառուկյանը կրկին մեկնելու են շրջագայության Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներ: Համերգներ են ունենալու նաև Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031