Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Ինձ բյուջեի թվային այդ արտապատկերները չեն հետաքրքրում»

Հոկտեմբեր 30,2012 22:42

Aravot.am-ը այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից փորձեց ճշտել՝ Դուք արդեն կողմնորոշվե՞լ եք, ինչպե՞ս եք քվեարկելու այս բյուջեի նախագծին: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Հիմա մենք կքննարկենք, բայց բոլոր դեպքերում այն, ինչ ներկայացվում է, ինձ չի բավարարում: Իրականացման մեխանիզմների բացակայությունը ինձ չի բավարարում, որպեսզի բյուջեի նկատմամբ ես դրական վերաբերմունք ունենամ: Ինձ բյուջեի թվային այդ արտապատկերներն էլ չեն հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այն, ինչ գրված է, ինչ ներկայացվում է՝ ինչքանո՞վ դա ռեալ կիրականացվի,եւ ինչքանով ես հնարավորություն կունենամ հսկել, վերահսկել պետբյուջեի իրականացման ընթացքը»:

2013-ի պետբյուջեի նախագիծը ներկայացելիս Ռուբեն Հակոբյանը խնդրել էր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին գնահատել, թե որքան է այսօր կազմում ստվերը: Վերջինս էլ ասել էր՝ 30-35 տոկոս: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Ռուբեն Հակոբյանը նշեց. «Ես գիտեմ, որ ստվերն ավելին է, բայց երբ կառավարության ներկայացուցիչն է այս մասին ասում՝ սա ողջունելի է: Ես գիտեմ, որ առնվազն մի 60 տոկոսի շրջանակներում է ստվերը, բայց երբ կառավարության ներկայացուցիչը, բյուջեի հիմնական բանախոսն ասում է՝ 35 տոկոս…: Մի պետություն, որը 35 տոկոս ստվեր ունի, այդ պետությունը չի կարող դիտվել՝ որպես զարգացող պետություն, չի կարող ժողովրդավարական լինել: Դա բանանային պետությունների հատուկ վիճակ է, որ այդքան ստվեր ունի: Ես ողջունում եմ այդ համարձակ ինքնախոստովանությունը: Եթե խոստովանում են, կարծում եմ, ուրեմն պետք է համարձակ քայլեր ձեռնարկեն՝ այդ ստվերն օրինական դաշտ բերելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031