Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու հայկական լինելու փաստերը ամբողջացել են մեկ գրքում (տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2012 15:44

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը լույս է ընծայել «Վավերագիր հայ ճարտարապետության: 1: Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցի» գրքույկը: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Գրքույկը ներառում է բոլոր փաստերն ու արձանագրություններն այն մասին, որ Սբ. Նշանը հայկական եկեղեցի է:

Կարապետյանը տեղեկացրեց, որ ըստ վրացական կողմի՝  Սբ. Նշանը կառուցվել է վրաց ուղղափառ եկեղեցու տեղում. «Դա մերկապարանոց հայտարարություն է եւ հիմքեր չունի: Մատենագրական նյութերը փաստում են, որ գրավոր տեղեկություններ կան 17-րդ դարում Սբ. Նշան եկեղեցու գոյության մասին: 1673թ.-ին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը իր գրություններում հիշատակում է չորս հայկական եկեղեցի, այդ թվում՝ Սբ. Նշանը: Վերջին հրդեհներից հետո, երբ փլուզվեց եկեղեցու  հարավային ավանդատունը, ի հայտ եկան արձանագրություններ, որոնք մնացել էին Սբ. Նշանի տեղում կառուցված հին եկեղեցուց: Մինչ այդ դրանք հայտնի չէին, բայց գտնվելուց հետո պարզ դարձավ, որ եկեղեցին հայկական է. արձանագրությունները փաստում էին անգամ ճարտարապետ Նավասարդի մասին, ով այդ թվականներին կառուցել է նաեւ այլ եկեղեցիներ»:

Վրացական կողմի այն նկատառումը, թե հայերը չեն ունեցել Նիկողայոս անունով սուրբ, Սամվել Կարապետյանը նույնպես անհիմն համարեց. «Դադիվանքում կա որմնանկար՝ «Նիկողայոս Հայրապետն» գրությամբ»:

Կարապետյանը նաեւ ասաց, որ գրքույկի որոշակի քանակություն ուղարկվելու  է Վրաստան. «Վրաստանի թեմի առաջնորդին ասել են, որ եթե ապացուցվի Սբ. Նշանի հայկական պատկանելությունը, եկեղեցին «կփոխանցվի» հայերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031