Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանում բնակվող 17-ամյա տղան ծրագրել և կազմակերպել է իր իսկ առևանգումը`ծնողներից խոշոր չափի գումար շորթելու նպատակով:Հոկտեմբերի 30-ին երիտասարդի ծնողներն անծանոթ համարից հաղորդագրություն էին ստացել, որում մասնավորապես ասված էր, որ նրանց որդին առևանգվել է, և նրան կենդանի հետ ստանալու համար հարկավոր է 100 000 ռուբլի փրկագին վճարել:Չբավարարվելով հաղորդագրությամբ,տղան զանգել էր ծնողներին և ասել, թե ինքն անհայտ անձանց մոտ է և իրեն ֆիզիկական հաշվեհարդար է սպառնում:Ոստիկաններին հաջողվել է բացահայտել դեպքը և պարզել,որ տղան «առևանգված» է եղել իր տատիկի տանը:























































