Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նախարարի ելույթը՝ դատարկ դահլիճում. պատգամավորները բոյկոտո՞ւմ են Ռոստոմյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2012 21:58

Այսօր 2013-ի բյուջեի նախագծով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված գումարների մասին պատգամավորների հետ քննարկման էր եկել նախարարը՝ Հրաչյա Ռոստոմյանը: Սակայն նա անհարմար վիճակի մեջ էր ընկել: Մի քանի թերթանոց զեկուցումը ձեռքին նա սկսեց զեկուցել, սակայն այսպես ասած՝ առանց «հանդիսատեսի»: Պատգամավորներից ներկա էր միայն Խոսրով Հարությունյանը, որը թե ինչքան առնչություն ուներ երիտասարդության կամ սպորտի հետ՝ հարց է, որովհետեւ այդ հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը զրուցում էր Գագիկ Մինասյանի հետ: Այնպես որ, կարելի է ասել՝ նախարարը մնացել էր մենակ՝ ինքն իր հետ: Այնուամենայնիվ, նա ընթերցեց իր բոլոր թերթիկները եւ շտապեց արագ դուրս գալ:

Aravot.am-ի հարցին՝ ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված սպորտի նկատմամբ պատգամավորների այսպիսի անտարբերությունը՝ նախարարը պատասխանեց. «Իրենց հարցրեք, ես ի՞նչ իմանամ»: Նշենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է Կարինե Պողոսյանը, իսկ անդամներն են ՀՀԿ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը,  Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գեւորգյանը, Կարինե Աճեմյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը: Նրանցից ոչ ոք քննարկմանը ներկա չէր: Հեղինե Բիշարյանի բացակայությունը, ինչպես ճշտեցինք, հարգելի էր, նա վատառողջ էր:

Հանձնաժողովի անդամները ներկա չէին նաեւ ՀՀ հեռուստատեսության եվ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հատկացումների «քննարկման» ժամանակ:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930