Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀԿ գործադիր նիստում հաստատվեց՝ ԱԺ նախագահը կղեկավարի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը

Նոյեմբեր 02,2012 23:36

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով 2013թ նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսօր այս մասին ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր: Պարոն Շարմազանովի խոսքերով, նախատեսել են մինչեւ նոյեմբերի 15-ը  ավարտել ՀՀԿ համագումարի  պատվիրակների ընտրությունը. «Այս պահին արդեն մոտ 40-45  տոկոս պատվիրակ ընտրվել են համագումարի համար: Մինչեւ նոյմեբերի 15-ը կընտրվեն բոլոր պատվիրակները, կունենանք պատվիրակների ամբողջական պատկերը, որոնք կմասնակցեն համագումարին, որտեղ կուսակցության նախագահ  Սերժ Սարգսյանը կառաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930