Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

Նոյեմբեր 03,2012 20:09

Ճիշտ է, ավարտվեց Մարտունիի քանդակագործական սիմպոզիումը, բայց դեռ շարունակվում է Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կերտումը:
Հուշարձանը շուրջ 4մ բարձրությամբ քանդակ է, որի վրա պատկերված են կենաց ծառ և իր թևերի վրա զոհված մարտիկին դեպի երկինք բարձրացնող հրեշտակ:
Հուշակոթողի վրա աշխատել են քանդակագործներ Արտիկ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը և Արամայիս Խլղաթյանը: Վերջինս էլ հենց մտահղացել է նման հուշակոթողի կառուցումը:

Հուշակոթողի կառուցման համար հիմնական նվիրատվությունը կատարել է մարտունեցի բարերար Իշխան Գրիգորյանը, իսկ պատվանդանի կառուցման և մյուս ընթացիկ աշխատանքներն իրականացրել է Մարտունու քաղաքապետարանը:

Նշենք,որ այս հուշակոթողը վերջերս Մարտունիում անցկացված քանդակագործության սիմպոզիումի ժամանակ արված քանդակներից է, որը նոր են վերջացրել: Հուշակոթողն ունի 5 մետր բարձրություն, բացումն էլ նախատեսված է Նոյեմբերի 10-ին: Այն արդեն տեղադրվել է Մարտունու քաղաքապետարանի դիմաց գտնվող պուրակում, Հայրենական Պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի հարևանությամբ:

.

Գարիկ Ավետիսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930