«Ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ և′ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի անդամ եմ, և′ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամ»,- Մարտունիում քարոզարշավի ժամանակ իր ելույթում հերթական անգամ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նաև ասաց, որ իր ձայնը ԵԱՏՄ-ում որոշիչ է․ «Եթե ես որևէ բանի դեմ լինեմ, այդ որոշումը կայացվել չի կարող»։
Նա նաև մանրամասնեց, թե ինչ են խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում․ «ՌԴ նախագահը հունիսի 1-ին իմ ծնունդը շնորհավորելու համար էր զանգել, նաև գործնական խոսակցություն ունեցանք, պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո նորից կմեկնեմ Մոսկվա և հանդիպում կունենանք և բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Այն բոլոր հարցերը, որոնց մասին աղմուկ է բարձրացվում, այդ բոլոր հարցերը վերջին ութ տարիներին եղել են, իսկ դուք նույնիսկ տեղյակ չեք եղել, որ այդ հարցը եղել է ու լուծվել է»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ մենք ՌԴ շահերի դեմ չենք գործելու, բայց նաև մեր շահերի դեմ չենք գործելու։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Մարտունիում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջում


















































