Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը Մհեր Սեդրակյանին ու Բելաջիոյի Գրիշին որակում է «թաղային հեղինակություն»՝ ընտրակաշառքով ու ճնշումներով ընտրված

Նոյեմբեր 16,2012 19:30

Այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Aravot.am-ի հարցին՝ համաձա՞յն եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ֆեոդալներ են՝ պատասխանեց. «Ես միանշանակ չեմ ուզում այդպիսի գնահատական տալ մեծամասնական համակարգին, բայց մենք դեմ ենք եւ ուզում ենք, որ այդ ընտրակարգը վերանա: Ի վերջո, նաեւ կուսակցությունների դերն է բարձրանում: Ես, որպես 2 անգամ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, 2 անգամ էլ ունեցել եմ անհաջողություններ, որովհետեւ ընտրակաշառքների, թաղային հեղինակությունների եւ այլ որակի մարդկանց պայքարը իմ դեմ թույլ է տվել, որ ես պարտվեմ մի քանի հազար ձայնով: Սա նշանակում է, որ այստեղ կա անարդարություն, այստեղ կա անազնվություն: Այդ առումով մեծամասնական ընտրակարգը խոչընդոտում է, որպեսզի ընտրություններն անցնեն ավելի թափանցիկ եւ ավելի որակյալ: Գուցեեւ կան մեծամասնական պատգամավորներ, որոնց կարելի է դասել որակյալ պատգամավորների շարքին: Ես միանշանակ չեմ ուզում այդ գնահատականը տալ բոլորին, որովհետեւ կան պատգամավորներ, որոնք գրագետ են, բարեկիրթ են, լավ պատգամավորներ են: Դրա համար ես իմ գործընկերներին չեմ ուզում վիրավորել, բայց այդ ընտրակարգը չեմ ընդունում»:

Մենք ճշտեցինք՝ Ձեր ընտրատարածքում՝ թիվ 11-ում ԲՀԿ պատգամավոր Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ) անցավ, որին սատարում էր նաեւ ՀՀԿ-ն: Նրա՞ կողմից է բաժանվել ընտրակաշառքը՝ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Իհարկե: Եթե ինքն է հաղթել, ուրեմն իր կողմից է»: Մենք հետաքրքրվեցինք՝ ապացույցներ կա՞ն, որ նա ընտրակաշառք է բաժանել՝ տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ես ասում եմ այն, ինչ իմ ընտրազանգվածն է ասել: Իմ ընտրազանգվածը քիչ չի եղել՝ մոտ 13 հազար: Նրանք ասել են, որ հակառակորդների կողմից գումար է բաժանվել, դրա համար մենք պարտվեցինք: Ես պարտավոր եմ իմ ընտրողներին հավատալ, իմ շտաբի աշխատողներին, իմ բակի, իմ շենքի բնակիչներին, որոնք համատարած տեսնում էին, թե ինչ էր կատարվում»:

Voice1365

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն «Ա1+»-ին ասել էր, որ մեծամասնական ընտրատարածքների դեմ խոսում են հեղինակություն չունեցող մարդիկ: Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Նման թաղային հեղինակությունները կարող են համարձակորեն պաշտպանել մեծամասնական ընտրակարգը, որովհետեւ իրենք չեն կարող հայտնվել քաղաքական ուժի համամասնական ցուցակում՝ իրենց թաղային հեղինակություն լինելով հանդերձ: Դրա համար իրենց ձեռք է տալիս մեծամասնական ընտրակարգը»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ կուսակցություներին պատիվ չի՞ բերում Մհեր Սեդրակյանի պես անձանց մտցնել համամասնական ցուցակ՝ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Այո: Ես վստահ եմ, որ որեւէ քաղաքական ուժ այդ թաղային հեղինակություններին չի վերցնում ցուցակ: Դրա համար իրենք պաշտպանում են մեծամասնական ընտրակարգը, որ թաղային հեղինակություններով, ճնշումներով, մենք գիտենք, թե Էրեբունի համայնքում ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան՝ ճնշումներով, լցոնումներով ընտրվում են որպես մեծամասնական թեկնածուներ: Դրա համար նրանք պաշտպանում են, կոնկրետ նա»:

Voice1366

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930