«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 20-ին.
1. Շենգավիթ վարչական շրջանում ժամը 9.00-22.00 կդադարեցվի Ներքին Շենգավիթ ու Նորագավիթ թաղամասերի, Շիրակի-Արշակունյաց փողոցների հատման վայրից մինչև Շիրակի-Արարատյան փողոցների հատման վայրի, Արշակունյաց պող. 80-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
2. Աջափնյակ վարչական շրջանում ժամը 10.00-22.00 կդադարեցվի Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Մելքումով փողոցի, Դավիթաշեն գյուղի 5-րդ և 7-րդ փողոցների վերին հատվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդացեք նաև
«Երևան Ջուր»ՓԲԸ