Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին. «Ո՞ւր է այդ մարդը»

Նոյեմբեր 20,2012 20:36

«Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, որն անմիջական պատասխանատուն է ՔԿՀ-ում իրավիճակի վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօրվա խորհրդարանական լսումներից հետո իր մտահոգությունը հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ «արդարադատության նախարարությունը  քաղաքացիական բնույթի մարմին է, բայց հաշվի առեք, որ քրեակատարողական վարչության պետը մի հզոր պաշտոնյա է, որը վերահսկողություն է իրականացնում եւ կառավարում է ամբողջ համակարգը, եւ ըստ էության, նաեւ վարչական տեսանկյունից, նշանակման պահից սկսած ես երբեւէ չեմ հիշում նրա հետ որեւէ հրապարակային շփում, հարցազրույց թեկուզ կամ այլ բան»:

Մեր հարցին՝ այսինքն, կարծում եք՝ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը վախեցե՞լ է պատգամավորների հարցերից, դրա համար չի՞ եկել, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, բայց այդ պաշտոնյան քաղաքացիական վերահսկողությունից դուրս է: Ո՞ւր է այդ մարդը: Նախարարին ամեն օր էլ տեսնում ենք, հարցնում ենք, բայց ո՞ւր է վարչության պետը, որն ամենօրյա վերահսկողություն է իրականացնում, եւ այդ բոլոր խնդիրների պատասխանը պետք է նա տա: Այդ պատասխանները ես  ուզում եմ իրենից լսել, ոչ թե նախարարից, որովհետեւ նախարարի պատասխանները ես անգիր գիտեմ: Ուզում եմ ի՛ր պատասխանը լսեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930