Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Բարգուշատ գյուղը 25 բնակիչ ունի, որից 18-ը` եհովական է

Նոյեմբեր 20,2012 23:02

Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի Ներքին Գյոդաքլու գյուղը, որն այժմ Բարգուշատ անունն է կրում,  մինչեւ 1988թ. բնակեցված էր ադրբեջանցիներով, նրանց արտագաղթից հետո` 1989-92թթ.-ին, գյուղը վերաբնակեցվում է Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Այժմ Բարգուշատում ապրում է տարբեր վայրեից` այդ թվում Կապանից ու Արծվանիկից, տեղափոխված մոտ 25 բնակիչ:

Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի խոսքով` 25 բնակչից 18-ը Եհովայի վկա է,  ինչն էլ խնդիր է առաջացնում նրանց հետ աշխատելու կամ շփվելու ընթացքում: «Ես շատ խիստ վերաբերմունք ունեմ աղանդների նկատմամբ, ձգտել եմ ամեն ինչ անել, մարդկանց ներգրավեմ տարբեր գործերի, տարբեր հետաքրքրությունների  մեջ, որպեսզի հրաժարվեն այդ աղանդից, բայց միեւնույն է, իրենք շարունակում են  այդ շարժմանը հետեւել: Օգնություն ես ստալիս` չեն ուզում, ընտրություն է լինում` չեն մասնակցում, ոչ մի հարցով չեն ուզում խառնվել մեզ հետ: Քաղաքականությունից ու շրջապատից դուրս եկած, իրենք իրենց մեջ ամփոփված ապրում են գյուղում», -ասաց Սամվել Սարգսյանը:

Գյուղի բնակիչների ապրելու պայմանները բարելավելու համար մի շարք աշխատանքներ են տարվել այնտեղ: Գյուղապետը նշում է, որ իր պաշտոնն առաջին անգամ ստանձնելուց հետո համայնքի մեջ ընդգրկված 5 գյուղերից ամենառաջինը Բարգուշատի խմելու ջրի ապահովման հարցն է լուծել: Բացի այդ, գյուղի համար ոռոգման ջրագիծ  է անցկացվել, բնակավայրը նաեւ ոռոգման ջրով  է ապահովվել, սակայն բնակիչները հրաժարվել են օգտվել այդ ջրից, քանի որ չեն ցանկացել վճարել դրա դիմաց:

Համայնքի բնակիչներն ապահովված են զբաղվածությամբ. անգործ մարդ չկա, տնամերձ այգիներն են մշակում, գյուղատնտեսությամբ զբաղվում, սակայն գյուղապետ Սամվել Սարգսյանը կարծում է, որ  գյուղը, այնուամենայնիվ,   հեռանկար չունի: «Բարգուշատը Սյունիք համայնքի հեռանկար չունեցող գյուղերից մեկն է:  Դեռեւս նախկինում նախատեսված է եղել ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի թափոնավայրը տեղափոխել դեպի հակառակ կողմ, որն էլ ընկնում է այդ գյուղի տարածքը:  Տարհանման խնդիր է առաջանալու, գյուղը կդատարկվի,  բնակիչներն էլ են ցանկանում տարածքն իրացման տակ ընկնի, որպեսզի  կարողանան տեղափոխվել գյուղից», – նշեց Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը: Մի շարք խնդիրներ ու դժվարություններ կան նաեւ Սյունիք համայնքի  մյուս բնակավայրերում, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930