Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց պատգամավոր. «Ադրբեջանի հետ ունենք էներգետիկ շահեր, եթե ունենանք այլընտրանք…»

Նոյեմբեր 30,2012 17:29

 «Ո՞նց անենք, որ քաղաքացիական հասարակություն ստեղծենք ու զարգացնենք՝ թշնամի երկրներով շրջապատված»,- այսօր ԱԺ-ի երիտասարդ պառլամենտականներն այսպիսի հարց ուղղեցին ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկիին: Ի պատասխան՝ նա ասաց, որ այդ հարցը տարբեր ձեւաչափերով բարձրացվում է. «ԼՂՀ հակամարտությունը չի կարող լուծվել «Եվրանեսթում»: «Եվրանեսթը» պետք չի ծանրաբեռնել այդ կարգավորման համար, կան այլ ֆորմատներ դրա համար: Հակամարտություններ, իհարկե, կան, բայց պետք է առաջ նայել: Խորհուրդ եմ տալիս կարգավորել երկու երկրների քաղաքացիական հասարակությունները, նրանց շփումները: Դա դժվար է , բայց հավատացեք, աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Արեւելյան գործընկերությունն ու «Եվրանեսթը» երկրների ընկերների օղակ են, եւ մեր նպատակն է, որ այդ ընկեր երկրները հետեւեն տնտեսական, սոցիալական նույն վարքագծի կանոններին, ինչպես միմյանց հետ, այնպես էլ իրենց երկրների ներսում: Շատ կարեւոր է գործընկերային հարաբերություն ունենալ հարեւանների հետ: Հայաստանի դեպքում դա հնարավոր է՝ Վրաստանի հետ շրջանակներում»:

Պառլամենտական երիտասարդներից մեկը հարց ուղղեց  Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ «Եվրանեսթի» անդամ Դավիթ Դարչինաշվիլին՝ ինչո՞ւ է ձեր հարաբերությունները ավելի լավ ադրբեջանցիների հետ, քան հայերի: Նա պատասխանեց. «Ադրբեջանի հետ ստրատեգիական համագործակցությունը չի կարող խոչընդոտել այլ երկրների հետ մեր հարաբերություններին: Ադրբեջանի հետ ունենք էներգետիկ շահեր: Եթե ունենանք այլընտրանք, ապա դա մեր երկրի համար կարեւոր կլինի: Այդ կապակցությամբ, ցավոք, Ռուսաստանը փորձում է էներգետիկ առումով ամրապնդել իր դիրքերը նախկին ԽՍՀՄ տարածքում: Վրաստանում ցանկացած ողջամիտ քաղաքական գործիչ էլ հասկանում է, որ հայ-վրացական հարաբերությունները շատ կարեւոր են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930