Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն արգելել է Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ տանել ԵԱՏՄ երկրներ

Սեպտեմբեր 29,2026 20:02 Share

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար երկրից դուրս հանել Եվրասիական տնտեսական միության երկրներ (Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, ինչպես նաև Ուզբեկստան, Տաջիկստան և Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին սկզբունքորեն արգելվում է ռուբլի արտահանել այդ երկրներ։

Ֆիզիկական անձանց համար նախկինում սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք ռուբլի՝ մոտ 8,5 միլիոն:

Ռուսաստանից նշված երկրներ 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար կարող է տարվել միայն միջազգային օդանավակայաններով՝ պայմանով, որ առկա լինեն բանկային քաղվածքներ կամ այլ փաստաթղթեր, որոնք կհաստատեն գումարի ծագումը:

2022 թվականի մարտից սկսած՝ արգելվել է Ռուսաստանից արտահանել մեկ անձի համար 10,000 դոլարին համարժեք գումարը գերազանցող արտարժույթ։ Կանխիկ ռուբլին կարող է արտահանվել այն երկրներ, որոնք նշված չեն Պուտինի հրամանագրում, նույնիսկ եթե գումարը գերազանցում է 1 միլիոնը, եթե դա հայտարարագրված է։

Երեկ էլ Ռուսաստանի նախագահը մեկ այլ հրամանագիր էր ստորագրել, որը սահմանափակում է հասանելիությունը վառելիքի և էներգետիկայի ոլորտի տեղեկատվությանը: Մասնավորապես, ըստ հրամանագրի՝ նավթավերամշակման գործարաններում վառելիքի վերամշակման և արտադրության ծավալների, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը կդառնա գաղտնի:

Փաստաթղթում նշվում է, որ վառելիքի տեղեկատվությանը հասանելիության սահմանափակումը կիրառվում է «ԱՄՆ-ի և նրա դաշնակից օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողություններին ի պատասխան անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ» պայմանավորված։

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930