Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Դանիայի գործարարների ասոցիացիայի («DANEX») անդամներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա առևտրատնտեսական համագործակցության խորացման և այս համատեքստում «DANEX»-ի հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում ընդգծելով ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ նախորդ շաբաթ ընդունված կարգավորման կարևորությունը։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ասոցիացիայի անդամներին ներկայացվել են տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն



















































