Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն նպատակահարմար չի համարում ԲՀԿ-ին իր համագումարին հրավիրելը

Դեկտեմբեր 13,2012 16:48

«Ինչքանով ես տեղյակ եմ, մինչ այս պահը ԲՀԿ-ին հրավեր չի ուղարկվել»,- 168.am-ին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թե ո՞րն է նախկին կոալիցիոն գործընկերոջը չհրավիրելու պատճառը, Է.Շարմազանովը չմանրամասնեց:

«Նպատակահարմար չենք գտել»,- հակիրճ ձևակերպեց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե հնարավո՞ր է, այնուամենայնիվ, մինչև դեկտեմբերի 15-ը հրավեր ուղարկվի, Է.Շարմազանովն ասաց, թե տեղյակ չէ, բայց նաև շեշտեց այն փաստը, որ առայժմ հրավերն ուղարկված չէ:

«Որևէ խնդիր չկա այդտեղ, կուսակցությունն է որոշում` ում հրավիր, ում չհրավիրի, դա կուսակցության ներքին խնդիրն է, արտառոց բան պետք չէ փնտրել»,- ասաց ՀՀԿ խոսնակը և ևս մեկ անգամ պնդեց, թե ՀՀԿ-ի գործունեությունը որևէ կերպ կապված չէ Գագիկ Ծառուկյանի որոշումից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31