Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ զբոսայգու բարձունքից ցած նետված աղջիկը 19 տարեկան է, բնակվում է Արմավիրի մարզում

Դեկտեմբեր 23,2012 11:38

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  Հաղթանակ զբոսայգու բարձունքից ցած նետված երիտասարդ աղջկա գործով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ այդ աղջիկը Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 19-ամյա Ջեմա Բ.-ն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Հաղթանակ զբոսայգու բարձունքից երիտասարդ մի աղջիկ իրեն ցած է նետել:

Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները շտապօգնության բրիգադի հետ Սարալանջի ժայռաբեկորների տակ ընկած աղջկան պատգարակով տեղափոխեել էին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը, բաժնի պետերի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել նման քայլի պատճառը` կպարզվի Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, որտեղ արդեն նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31