«Սև փղոսկրի սուրճ». ահա այսպես է կոչվում ամենաթանկ սուրճի տեսակը, որը ստացվում է Հյուսիսային Թայլանդում։ Այս որակի սուրճը ստացվում է փղի Արաբիկա տեսակի սրճի հատիկները ուտելուց և արտաթորելուց հետո։ Սև փղոսկրի սրճի համի վրա ազդում է փղի ստամոքսահյութը, որը քայքայում է սրճի սպիտակուցները։ 15-30 ժամ գտնվելով փղի ստամոքսում` սրճի հատիկները ձեռք են բերում յուրահատուկ համ ու բույր` միաժամանակ կորցնելով սովորական սրճի դառնությունը։ 1 կգ-ի արժեքը մոտ 1000 ԱՄՆ դոլար է:






















































