Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ունենք-չունենք, կալանքի տակ են վերցրել, ասում են՝ ապօրինի հարստացել եմ»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր գործի վերաբերյալ

Հունիս 23,2026 12:39 Share

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տանը։

Քիչ առաջ Իշխան Սաղաթելյանն իրեն վերագրվող գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնեց լրագրողներին։ Նա ասաց, որ քրեական գործը հարուցված է ապօրինի ծագում ունեցող գույքի հոդվածով։

«ԴԱՀԿ-ն նախընտրական շրջանում լրիվ ապօրինի պահանջ է ներկայացրել՝ ապօրինի գույքի շրջանակներում։ Նախ ի սկզբանե այդ գործն է ապօրինի հարուցված, որովհետեւ ես մեր երկրում 2018 թվականից առաջ բարձր պաշտոն չեմ զբաղեցրել։ Ասում են, որ 2008 թվականից սկսած ես աշխատել եմ ԱԺ-ում պատգամավորի օգնական, օգտագործել եմ իմ դիրքը եւ ապօրինի հարստացել եմ։ 2005 թվականից սկսած ես, ընտանիքս, հարազատներս ինչ ունենք-չունենք, կալանքի տակ են վերցրել։ Այն պահանջը, որն ինձ ներկայացրել են, դրանից 10 անգամ ավելի գույք արդեն կալանքի տակ են վերցրել, հիմա էլ եկել ասում են՝ կանխիկ գումար ունե՞ս, դա էլ պիտի վերցնենք։ Օրինակ՝ իմ բնակարանի միայն 9 տոկոսն են ապօրինի համարել, բայց ամբողջը կալանքի տակ են վերցրել։ Գնացել հասել են 1991 թվական, կոլխոզների ժամանակ ֆերմաները, որ սեփականաշնորհում էին, պապուս ձեռք բերած կովերից սկսել են, ոչ մի բան չեն գտել, ամոթ է ուղղակի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ բացատրություն են պահանջել ԴԱՀԿ-ից, գործը բողոքարկել են Վարչական դատարանում, բայց դատախազությունն ու քննչական մարմինները շատ արագ գործ են հարուցել, իսկ այսօր էլ խուզարկություն են իրականացրել։

Նա նշեց՝ այսօր կամ վաղը գնալու է խուզարկության, որից հետո կպարզվի՝ կարգավիճակ կունենա՞, թե՞ ոչ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Մեր պատմական խնդիրներից մեկն էլ այն է, որ հայերս սերնդեսերունդ ժառանգություն չենք կարողացել թողնել։

    Նիկոլի ճղճիմ, թունոտ վարքը շարունակում, երկարատևում է հայության խնդիրները թե՛ ընդհանուր, թե՛ մասնավոր դեպքում։

    Ուղղակի մենք բոլորս էլ ավելի լավ կառավարության, ավելի լավ առաջնորդության ենք արժանի։ Մեր ժողովուրդն ավելի լավին ա արժանի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930