Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ աշխատակիցը ոչ սթափ վիճակում BMW-ով բախվել է «ՎԱԶ 2109»-ին. կան վիրավորներ

Հունվար 01,2013 13:24

Այսօր` հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:40-ի սահմաններում Էրեբունի եւ Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում բախվել են Դիմիտրով փողոցի բնակիչ, 26-ամյա Վահրամ Ղազարյանի վարած BMW մակնիշի 31 VA 111 համարանիշի եւ Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Այզավյանի վարած ՎԱԶ 2109 մակնիշի 33 TT 366 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ՎԱԶ 2109-ի վարորդ Ա. Այվազյանն ու ուղեւոր` Նիզամի գյուղի բնակիչ, 24-ամյա Կարեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի վարորդը աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ ըստ տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է ինքը, իսկ ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Իսկ ՎԱԶ 2109-ի վարորդը` Ա. Այվազյանը, աշխատում է «Վահրամ Գաբրիելյան» ԱՁ-ում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031