Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի որդին վկա է եղել ոչ թե մասնակից

Հունվար 14,2013 16:17

Այսօր ԶԼՄ-ներում տարածվել է մի տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի որդի` Արման-Մինաս Օսկանյանը Երևանում ծեծկռտուքի մասնակից է եղել և կոտրել է մի երիտասարդի քիթը:

Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Վարդան Օսկանյանի տղան ականատես է եղել, բայց ոչ մասնակից, վերջինս հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն գրել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ։ Մասնավորապես՝ հունվարի 4-ին՝ ժամը 04.35-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ քթոսկրի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1976թ. ծնված Պատրիկ Զ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։00-ին, Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում Պատրիկ Զ.-ն վիճաբանել է 1982թ. ծնված Էդգար Ն.-ի հետ: Վեճի ժամանակ վերջիններս ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Երկուսին էլ դատաբժիշկի ուղեգիր է տրվել, կատարվում է հետաքննություն:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031