Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. Ատամնաբուժարանների հարկային շեմը հնարավոր է չիջեցնեն

Հունվար 16,2013 14:23

«Ատամնաբույժների՝ հարկային նոր փոփոխությունների վերաբերյալ դժգոհությունն այս պահին քննարկվում է ֆինանսների փոխնախարարի եւ մի խումբ ատամնաբույժների միջեւ»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նրա վստահեցմամբ՝ բոլոր հարցերը համակողմանի ճշտելուց հետո, պարոն Դումանյանը կներկայացնի կառավարություն:

Aravot.am-ի այն հարցին՝ քանի որ ատամնաբույժները ավելի շատ հարկային բարձր շեմից են դժգոհում, հնարավո՞ր է հարկային շեմը՝ մեկ աթոռի համար 60-80 հազար դրամը նվազեցվի, նախարարն ասաց. «Հարկային շեմի հետ կապված հաշվարկներ են կատարվում մասնագետների եւ ստոմատոլոգների մասնակցությամբ: Ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է նաեւ չիջեցնեն, քանի դեռ որոշում չենք կայացրել, թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ»:

Հիշեցնենք, որ մինչեւ հունվարի 1-ը ատամնաբուժական կենտրոնները արտոնագրային վճարի մասին օրենքով չէին աշխատում, այս տարվանից այդ կենտրոնների վրա էլ է տարածվելու օրենքը, ինչը, ըստ ատամնաբույժների, մի քանի անգամ ավելացնում է նրանց հարկային բեռը: Մասնավորապես, նախկինում նրանք կենտրոններում տեղադրված աթոռների համար հարկ չէին վճարում, իսկ այժմ պետք է մինչեւ 3 աթոռ ունեցող կլինիկաները, նայած թե քաղաքի որ մասում է կլինիկան, յուրաքանչյուր աթոռի համար վճարեն 60-80 հազար դրամ: Բացի այս, ատամնաբույժները նաեւ դժգոհում են, որ ռենտգենի եւ ատամնատեխնիկի ծառայությունների համար էլ կլինիկան առանձին հարկ պիտի վճարի: Պարոն Դումանյանն այսօր վստահեցրեց, որ այդ հարցերն էլ են քննարկման փուլում. «Ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկական աթոռները, համալսարանական կլինիկաներում ստոմատոլոգիական աթոռների խնդիրը նաեւ զննման կաբինետները պարզաբանման կարիք ունեն: Բոլոր հարցերը պարզաբանելուց հետո, մեր ստոմատոլոգները հանգիստ կաշխատեն»:

Մանրամասները՝  տեսանյութում 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031