Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը զանգել է դպրոցի տնօրենին, թեեւ չի մեկնաբանում սոցհարթակներում արված գրառումները

Մայիս 10,2022 16:47

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ  Աղասի Միքայելյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել այն մասին, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զանգել է իրենց դպրոցի տնօրենին, ուղարկել իր գրառման «սքրինշոթը» եւ ասել, որ ուսուցչին հարիր չէ, որ նման բառամթերք օգտագործի կառավարության հասցեին։

«Նախարարը ճիշտ է ասում։ Չի կարելի օգտագործել էն լեքսիկոնը, որ ես եմ օգտագործում։ Քանզի իրենց իշխանության գերագույն գլխավոր պաշտամունքային իկոնայի նման պետք է ասել «կբռնենք ու կհագցնենք»։ Ի դեպ, ես իմ արժեքն ու կշիռը՝ որպես ուսուցիչ, լավ գիտեմ։ Էդ բարձրագույն կոչմանը, սաներիս հարգանքին ու սիրուն, ի տարբերություն ձեր թիմի մեծամասնության` հասել եմ ոչ թե Նիկոլի շնորհիվ, այլ սեփական մասնագիտական ու մարդկային որակների հաշվին։ Ձեզ քիչ է մնացել։ Դուք հատակում եք, բայց ամեն անգամ տակից էլի դուռը ծեծող է հայտնվում»,-գրել էր Աղասի Միքայելյանը։

Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Միքայելյանն ասաց, որ չի ցանկանում ԶԼՄ-ներին թեմայի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել:

Իսկ ԿԳՄՍ նախարարությունից Aravot.am-ին փոխանցեցին հետեւյալը. «ԿԳՄՍ նախարարությունը սոցիալական հարթակներում արված գրառումները չի մեկնաբանում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղասի Միքայելյանի լուսանկարը` ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031