Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի վերջին` գողացված ներքնակով և սիրեկանի գրկում

Հունվար 19,2013 11:36

Ոստիկանության Վայոց Ձորի մարզի ոստիկանները, ամուսնու դիմումի հիման վրա, որոնում են նրա կնոջը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, ամուսինը` Կ. Մ-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինը դեկտեմբերի 20-ին տանից գողացել է 800 հազար դրամ, ոսկյա մատանիներ, մեծ քանակի պահածոներ, ներքնակ, անկողնային պարագաներ և սիրեկանի հետ դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, գալով տուն, թալանված բնակարանում հայտնաբերել է նաև նամակ, որտեղ գրված է եղել. «Ոնց չես հավատում աշխարհի վերջին, դե տես` ոնց է լինում աշխարհի վերջը»:

Հավանաբար նամակի հեղինակը սիրեկանի հետ փախած կինն է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ` կնոջը հայտնաբերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031