Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյը «Նաիրի» կինոթատրոնի մոտից երկու աղջկա է առևանգել

Հունվար 22,2013 16:59

Սերգեյ Բաղդասարյանը անցյալ տարի օգոստոսին Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անիի և Արմինեի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննում է դատավոր Գագիկ Պողոսյանը:

Սերգեյ Բաղդասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Այսօր այս գործով նշանակված էր առաջին դատական նիստը: Դատական նիստը բացելուն պես` դատավոր Գագիկ Պողոսյանը պարզեց, որ մեղադրողը պատշաճ լիազորագիր չունի: Այդ պատճառով դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին, ժամը 12-00 ին:

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան

Իրավաբան.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչպիսի Սերժիկ,՝ այնպիսի Սերգեյ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031