Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արագածոտնի թեմի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի եւ Մուղնու հովվության հոգեւոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով հերթական դատական նիստը։ Հարցաքննվեց տուժող, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։
Գերաշնորհ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Արագածոտնի թեմի առաջնորդը, 2021 թվականին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ նախկին քահանա Ստեփան Ասատրյանին, տեր Թադեին, ինչպես նաեւ այլ հոգեւորականների հրահանգել է մասնակցել ընտրություններին եւ չքվեարկել իշխող կուսակցության օգտին։ Բացի այդ, նույն թեմի դիվանապետի օժանդակությամբ ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով ստիպել է հոգեւորականներին՝ մասնակցել 2023 թ. հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին։
Մուղնու հովվության հոգեւոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Արագածոտնի թեմի դիվանապետը, 2023 թվականի ընթացքում օժանդակել է թեմի առաջնորդին՝ ստիպել հոգեւորականներին մասնակցել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին եւ մասնակցելու փաստը հավաստող լուսանկարներն ուղարկել ինտերնետային հավելվածին։
Քրեական վարույթը նախաձեռնվել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից հետո։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































