Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե Րաֆֆին մեքենայի յուղման կետ մտնի եւ փոխի մեքենայի յուղը»

Հունվար 25,2013 20:43

ՀՀԿ պատգամավորը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի յուրօրինակ քարոզարշավի մասին

«Նրա քարոզարշավը դինամիկ էր, հետաքրքիր էր»,- այս մի քանի օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած քարոզարշավի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Օրինակ տեսեք, հացադուլ է հայտարարել եւ պահանջում  է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե մեր գործընկերներից, հատկապես՝ Սպիտակի երիտասարդական կառույցից ինչ-որ մեկը փորձի նստի հացադուլի եւ պահանջի, ենթադրենք, մազերի սանրվածքը փոխել, մինչեւ  չփոխես՝ ես հացադուլս չեմ դադարեցնի: Մոտավորապես դա է: Անտրամաբանական պահանջ է: Բայց տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում է, եւ ավելի շատ արեւմտյան ոճի մեջ ինչ-որ քարոզարշավ է անում, որը հետաքրքրություն է առաջացնում: Օբամայի կամ որեւէ մեկի հետ չեմ համեմատի, ուղղակի սպասում ես, թե հաջորդն ուր է մտնելու՝ ասենք, վարսավիրանոց, միգուցե մեքենայի յուղման կետ մտնի եւ փոխի մեքենայի յուղը: Այստեղ դինամիկա կա, ինչ-որ հետաքրքրություն կա՝ հանդիպում է, խոսում է»:

ՀՀԿ պատգամավորը խոստովանեց, որ անգամ իր ծանոթներն են զանգում ու հարցնում՝ մի թեկնածու մոտեցավ, բարեւեց, ո՞վ էր. «Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքրություն է առաջացնում իր շուրջ, որ մարդիկ միգուցե խոսեն իր մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031