Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին հնարավոր է մազերը կտրի նաեւ Արամ Հարությունյանի վարսավիրի մոտ

Հունվար 25,2013 22:22 Share

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը օրերս հրավիրած ասուլիսում անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Էրեբունիում անցկացրած քարոզարշավին, պատահական վարսավիրանոց մտնելուն եւ մազերը կտրելուն, առաջարկել ու հրավիրել էր պարոն Հովհաննիսյանին, որ իր վարսավիրի մոտ գնա: Նա խոստացել էր լավ սանրվածք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ ասելով.  «Շատ լավ վարսավիր ունեմ՝ Վարդգես անունով,  շատ լավ սանրվածք կառաջարկի»:

Այսօր Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է օգտվեք Արամ Հարությունյանի վարսավիրի ծառայությունից եւ մյուս անգամ էլ նրա մոտ Ձեր մազերը կտրեք: Նա պատասխանեց կարճ՝ «Ամեն ինչ հնարավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել