Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը` ՀՀԿ-ական բարետես օրիորդների մասին

Հունվար 30,2013 21:41

«Ինձ նման որեւէ դժգոհություն հայտնի չի նախագահի կողմից: Ավելին, պետք է ասեմ, որ նախագահը որեւէ խնդիր չունի իր դժգոհությունն ուղղակի արտահայտելու, իսկ նման դեպք չի եղել»,-Aravot.аm-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Aravot.аm-ի տեղեկություններով նախագահ Սարգսյանը նեղ շրջապատում դժգոհել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքներից՝ ասելով, որ մեր պատվիրակության անդամներն այդ կառույցում իրենց համարժեք չեն դրսեւորում եւ հենց այդ պատճառով էլ, ԵԽԽՎ-ում ընդունվում են փաստաթղթեր, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Ասում են, որ նախագահը դժգոհել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ փորձառու մարդիկ` նկատի ունենալով «նորաթուխ» պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանին եւ Նաիրա Կարապետյանին: Նախագահը նախատել է մեր պատվիրակության անդամներին՝ ասելով, որ ԵԽԽՎ շատ պատվիրակներ ադրբեջանամետ են դարձել ոչ թե այդ երկրի խավիարային քաղաքականության արդյունքում, այլ մեր պատվիրակների աշխատանքի արդյունքում:

Ի դեպ, հայաստանյան մամուլում եւս եղան հրապարակումներ, որ մեր պատվիրակությունում ընդգրկված են բարետես, սակայն ոչ փորձառու անդամներ: Ինչին երեկ ՀՀԿ-ական պատգամավորները պատասխանեցին` «Փորձառու չեն ծնվում, փորձառու դառնում են» :

Այսօր էլ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ի պատասխան մեր հարցադրման ասաց, որ փորձ չունենալն ինքն արատ չի համարում. «Յուրաքանչյուրն ինչ որ մի պահ արդեն սկսում է փորձ ձեռք բերել: Բայց, այնուամենայնիվ, իրենց մասնագիտական կարողությունները շատ բարձր են, եւ իրենք շատ արդյունավետ կարող են գործել: Փորձն արագ ձեռք է բերվում, եթե մարդն ընդունակ է: Երկուսն էլ շատ ընդունակ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գոհար says:

    շատ թանկ գին ենք վճարում փորձառւ դառնալու համար

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031