Լրահոս
Օրվա լրահոսը

«Չխփվող մարդ չկա». ՀԱԿ անդամ

Փետրվար 02,2013 00:12 Share

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջվա պես Մարաշից ոտքով իջնելու է՝ առանց թիկնապահի

Նախագահի թեկնածուները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են ոստիկանության առաջարկած թիկնապահական ծառայությունից: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի մասին է: Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե առաջվա պես շարունակելո՞ւ է ոտքով Մարաշից մենակ իջնել: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, շարունակելու եմ: Ինչ ուզում է՝ թող լինի, բայց մի թաղման դիմաց թող տասը հարսանիք լինի»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը դա հերոսություն որակեց: Նրա խոսքերով՝ «Չեն ուզում վախեցած թվալ, որովհետեւ թեկնածուն, եթե քաղաքական պայքարի մեջ է մտել, իրավունք չունի վախենա ու վախեցած տեսք ընդունի: Դրա համար էլ հերոսություն են անում: Մեծ իմաստով ճիշտ կլինի: Չնայած մյուս կողմից, գիտեք, երբ որ մտնում են պայքարի մեջ, արդեն ցանկացած քաղաքական գործիչ պիտի հաշվի առնի, որ կարող են նման բաներ լինել: Ամեն ինչ էլ կարող է լինի: Պիտի հոգեբանորեն պատրաստ լինես, թիկնապահը էական չէ: Ասեմ ձեզ՝ չխփվող մարդ չկա: Ոչ մի թիկնապահ չի փրկի, եթե որոշեն խփել: Աշխարհն ապացուցել է դա: Կրակողը գիտի որ պահին պիտի կրակի, իսկ դու չգիտես: Դու չես կարող 24 ժամ հետեւել: Ոչ մի թիկնապահ չի փրկի, եթե որոշեն: ԱՄՆ-ի երկրի նման նախագահին սպանեցին, դրանից այն կողմ էլ ի՞նչ: Ավելի պաշտպանված նախագահ պատկերացնո՞ւմ եք: Եթե կենցաղային կրակոց լինի, թիկնապահը կօգնի, բայց բարձր կարգի պրոֆեսիոնալների դեմ ոչ ոք չի կարող: Հակառակը, գուցե ինքն էլ զոհ դառնա ու կրկնակի սուգ լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728