Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը «բռնացրեց» Քասախի գյուղապետին (Տեսանյութ)

Փետրվար 04,2013 18:09 Share

sharf-droshraffiԱյս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավը շարունակում է Աշտարակում: Մինչ այդ նա Քասախ գյուղում մի քանի հանդիպումներ ունեցավ, բարեւեց անցորդներին,այցելեց գյուղապետարան:

Ուշագրավ էր գյուղապետ Արամ Մկրտչյանի հետ հանդիպումը: Րաֆֆի Հովհաննիսյանը երաշխիք ուզեց, որ լինելու է ազատ, արդար ընտրություն: Գյուղապետն էլ, բնականաբար, վստահեցրեց, որ այդպես էլ լինելու է:

Սակայն «Ժառանգության» առաջնորդը նկատել էր գյուղապետարանի նամակների փոստարկղում դրված Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանի» բուկլետները:

Գյուղապետի աշխատասենյակում ավելի «հետաքրքիր» դետալներ կային: Գյուղապետն իր կողքին հայոց եռագույնը ծածկել էր ապահով Հայաստանի շարֆով՝ վզկապը բարձր դասելով եռագույնից:

Մեր այդ դիտարկմանը ի պատասխան գյուղապետը արդարացավ, թե «բերել եմ՝ ձեռիս տակ լինի, լավ վզնոց ա»: Նա վստահեցրեց, որ աշխատում է ՀՀԿ-ի օգտին, քանի որ Հանրապետական է:

Մեր հարցին, թե քանի՞ տոկոս ձայն եք պարտավորվել ապահովել Քասախում, հրահանգ չի՞ իջեցվել, Արամ Մկրտչյանը պատասխանեց, որ ՏԻՄ ընտրություններին էլ նման հրահանգներ չեն լինում:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ says:

    Այս փաստը արդէն բաւական է, որպէսզի Սերժ Սարգսեանի ընտրութիւնը ճանաչուի ոչ իրաւական։ Մենք լեգիտիմ չենք ճանաչելու Սերժ ՍարգսեանիՆ իբրեւ նախագահ…

Պատասխանել