Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ տղա, շալվարդ քաշի, ընկել ա հագիցդ, խաբար չես»

Փետրվար 13,2013 10:44

Նախագահի թեկնածուի գալուց մեկ ժամ առաջ երկու պատանու կանգնեցրել էին  Նորք-Մարաշի դահլիճի շեմին` առանց հաշվի առնելու  կլիմայական դաժան  պայմանները: Նրանք պետք է դրոշները պարզած՝ դիմավորեին ղեկավարությանը: Երբ ձյունը սաստկացավ, նրանցից մեկը ցրտից կծկվեց ու կուչ եկավ, բայց անխիղճ կազմակերպիչների մտքով չէր էլ անցնում երեխաներին ներս տանել ու նախագահի գալուց, ասենք, մի քանի րոպե առաջ դուրս բերել:

Փոքրիկը ձեռքերը մտցրել էր «կամուֆլյաժի» թեւքերի մեջ, որ ի վիճակի լինի բռնել դրոշը: Իսկ վասալները կողքից անցնելով՝ ծիծաղում էին. «Այ տղա, շալվարդ քաշի, ընկել ա հագիցդ, խաբար չես»:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728