Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի մոտ շտապ խորհրդակցությունն ավարտվել է

Փետրվար 28,2013 15:16

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ Հանրապետական, «Ժառանգություն»  ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ  խորհրդակցությունն ավարտվել է, սակայն կողմերը վերջնական համաձայնության չեն եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով` վերջնական որոշման  չեն եկել, քանի որ կան վիճելի որոշ հարցեր, հետեւաբար` խորհրդակցությունները շարունակական են լինելու: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը,  ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, իսկ «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է շտապ խորհրդակցություն` ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի օրակարգում եղել է երեք հարց.

1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։

2.Համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում։

3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728