Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ընդդիմության հետ Համաձայնության կառավարությունը լավագույն տարբերակն է» (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 15:20

«Այսօր կարեւոր է, որ երկու կողմերը նստեն ու երկխոսեն երկրի անելիքների մասին»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խոսելով հետընտրական իրավիճակի մասին: Իսկ ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ նախկին «ժառանգական» Վարդան Խաչատրյանի խոսքերով էլ՝ այս ընտրություններում նույնպես կիրառվել են բոլոր տեսակի ընտրակեղծիքները. «Այս անգամ էլ ընտրակեղծիքների ամբողջ հանրագիտարանը կիրառվել է:  Օրենքի մեջ բացթողումներ կան, որոնք սողանքի ու կեղծիքների տեղ են թողնում»:

Մարգարիտ Եսայանի խոսքերով էլ՝ 1988 տեղամասերում քաղաքական ուժերի ներկայացուցիչները ստորագրել են արդյունքները. «Ընդդիմությունը չունի կեղծիքների մասին այն փաստերը, որի մասին խոսում է: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, անհասկանալի է, թե ինչ փաստերով է դիմելու:Ինձ համար անհանգստությունը Ազատության հրապարակում հավաքված մարդիկ են»:

Տիկին Եսայանի անձնական կարծիքով՝ պետք է համաձայնության կառավարություն ստեղծվի, եւ «եթե «Ժառանգությունն» ունի համապատասխան կադրեր, ապա թող բերեն միասին աշխատենք»:

Համաձայնության կառավարության տարբերակն, ըստ Վարդան Խաչատրյանի, վատ տարբերակ է, եթե նման համաձանության գան Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, ապա, կառավարություն մտնելով, ընդդիմությունն ուղղակի կախվածության մեջ է ընկնելու իշխանությունից, այս տարբերակից խուսափում են բոլոր քաղաքական ուժերը: Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ՝ երկխոսության լավագույն տարբերակը  խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728