Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ դատավորի հայտարարվեց նախազգուշացում, մեկին՝ նկատողություն

Փետրվար 28,2013 18:28

Արդարադատության խորհրդի փետրվարի 28-ի նիստում

2013 թվականի փետրվարի 28-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ,
որի ընթացքում քննարկվեց Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված
երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
միջնորդությունները:
Արդարադատության խորհուրդը որոշեց ներկայացված միջնորդությունները
բավարարել: Մեկ դատավորի հայտարարվեց նախազգուշացում, մեկին՝
նկատողություն՝ զոգորդված 6 ամիս աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Մեկ
դատավորի նկատմամբ էլ Խորհուրդը որոշեց դիմել Հայաստանի Հանրապետության
Նախագահին՝ լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Նույն նիստում Խորհուրդը որոշեց` հաստատել Արդարադատության խորհրդի
կարգապահական հանձնաժողովի նոր կազմ:
ՀՀ դատական դեպարտամենտի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արդարադատության խորհուրդ, այդ ի՞նչ ես լսել, խելքդ թռցրել ես ի՛նչ է: Հայաստանի դատավորը,
    ո՞ր օրվա համար է, որ կարգ չխախտի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728