Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը` ՀՀ լավագույն մշակութային գյուղական համայնք

Մարտ 02,2013 19:02

 

Ոգեւորությունն ու ակտիվությունը մարգահովիտցիներին   հաղթանակ ապահովեցին

 

Մարզային «Art Eqspo» միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսում հանրապետության մասշտաբով լավագույն մշակութային գյուղական համայնք է ճանաչվել Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը:

Հաղթանակին հասնելու համար ողջ գյուղն է ոտքի կանգնել` փոքրից մինչեւ մեծ:

«Ոգեւորություն կա այս գյուղի բնակիչների մոտ, ձգտում, ակտիվություն, չես կարող չնկատել, գյուղի որ բնակչին միջոցառման համար ինչ հանձնարարություն էլ տայիր, սրտաբաց կատարում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի եւ  սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը:

Նա նկատում է, որ գյուղի հաղթանակը մի քանի գործոններով է պայմանավորված, որոնց մեջ նաեւ իրենց դերն է ունեցել հենց մարդկանց ակտիվ լինելու հանգամանքը:

«Մի փոքրիկ տաղավարի վրա ներկայացնել ողջ գյուղի պատմությունը իրոք դժվար է, բայց Մարգահովիտը կարողացավ այնպես ներկայացնել գյուղը, որ կենդանի շունչ էր զգացվում անգամ անկենդան տաղավարից»,-ասում է Արամ Ռեւազյանը` փաստելով, որ նման միջոցառումները օգնում են համայնքներին միմյանիցից  փորձ ձեռք բերելու հարցում:

«Այս միջոցառումը համայնքների ձեւավորման 15-ամյակին էր նվիրված, սա մեծ արդյունավետություն ունի նախ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման, աշխուժացման, մշակութային փորձի փոխանակման համար, ինչը նաեւ նպաստում է մազերում մշակույթի համաչափ զարգացմանը»,-նշում է Արամ Ռեւազյանը:

Նա նկատում է, որ Մարգահովիտին հաղթանակի հասնելու համար օգնեց նաեւ սեփական թերթ ունենալն ու խորհրդային ժամանակաշրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու հանգամանքը:

«Մենք, ըստ էության, Լոռու մարզի 108 գյուղական  համայնքներից միակ համայնքն ենք, որ պահպանել ենք խորհրդային ամբողջ ժառանգությունը, ավելին,  մի բան էլ ավելացրել ենք, օրինակ` մեր մանկապարտեզի կողքին գործում է թանգարանը, նկարչության, պարի խմբակները, երեք մարզադպրոց, թերթը»,- մարզպետարանի աշխատակցին լրացնում է «Մարգահովիտի Զորավիգ» թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանը, որը նաեւ հավելում է, որ թերթի ստեղծման ու հնգամյա պատմության մասին փաստավավերագրական ֆիլմ են ստեղծել:

«2012 թվականին  «Մարգահովիտի Զորավիգ»  պարբերաթերթի  հնգամյակն էր, միջոցառումից հետո ես մտահղացում ունեցա  ֆիլմ նկարահանելու: Այսպիսով, գյուղը նաեւ  փաստավավերագրական ֆիլմ ունի «Մարգահովիտի Զորավիգ» թերթի պատմության մասին: Մենք հպարտ ենք, որ կարող ենք մարզը հենց մենք ներկայացնել»,-ասում է Հովհաննես Սարդարյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031