Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ-2013»–ին Հայաստանից կներկայանա Գոռ Սուջյանի Lonely Planet երգով (Տեսանյութ)

Մարտ 02,2013 23:17

Tert.am. Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի կողմից կներկայացի Lonely Planet երգը, որը կկատարեն Գոռ Սուջյանը և Dorians խումբը:

Այդ երգը այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրել է հայ հանդիսատեսը (հավաքված առավելագույն sms-ների միջոցով) և ժյուրիին` 50/50 սկզբունքով:

Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար 4 երգ է «պայքարել»` Lying, Toy Planet, No time և հաղթող երգը` Lonely Planet-ը:

Tert.am–ի հետ զրույցում Գոռ Սուջյանի մենեջեր Արա Թադևոսյանը, պատասխանելով այն հարցին, թե Գոռ Սուջյանն ինքը ո՞ր երգն է նախընտրում, հայտնել էր, որ. «Կա չորս երգ, և մենք նախընտրություն չունենք: Նախընտրելի է հաղթող երգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031