Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանը կուզեր «կվարտալի այլանդակ շենքերի» բնակիչներին տեղավորեին նորակառույցներում

Մարտ 05,2013 22:59

Նա գտնում է, որ քաղաքապետ լինելու համար պետք է քաղաքային տնտեսություն իմանալ

Այսօր Aravot.am-ը երգիչ Ռուբեն Հախվերդյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Երեւանի քաղաքապետի ընտրություններում Դուք առաջադրվեք: «Վա՜յ, չէ, այ մարդ»,- այսպես արձագանքեց նա՝ ավելացնելով. «Հետո էլ թշնամիներս կասեն իրա կարիերայի համար էր եկել, բա՜ն»:

Ռուբեն Հախվերդյանի խոսքերով՝ «Երեւանի քաղաքապետ լինելու համար պետք է քաղաքային տնտեսությունից շատ բան հասկանաս, ես հարմար չեմ դրա համար: Բայց ես գիտեք ի՞նչ կուզենայի լիներ, որ 15 կվարտալի էն այլանդակ շենքերը բերեին լցնեին էս նոր սարքած շենքերի մեջ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք,թե ինչո՞ւ այսօր Ռուբեն Հախվերդյանը ելույթ չունեցավ, եղանա՞կն էր միայն պատճառը: Նա պատասխանեց. «Չէ, հլը էնքա՜ն ելույթներ կունենամ: Ես իմ ասելիքը քանի տարի ա՝ ասում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031