Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը վաղը կդառնա Շիրակի մարզպետ

Մարտ 06,2013 22:25

 

Կառավարության վաղվա կայանալիք  նիստի օրակարգում քիչ առաջ  ավելացվեց ևս մեկ հարց ` ԱԱԾ-ի պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատելու մասին:

Ինչպես գրում են ֆեսբուքյան  գյումրեցի  օգտատերերը, նա  Շիրակի  6-րդ  մարզպետն է , երկրորդ գեներալն  ու երկրորդ  Ֆելիքսը: Հիշեցնենք, որ  ժամանակին   Շիրակի մարզպետ է  եղել  նաև Ֆելիքս Փիրումյանը: Բացի այդ, Ցոլակյանը   երկրորդ գեներալն է գեներալ Աշոտ Գիզիրյանից հետո: Օգտատերերից մեկը այս կապակցությամբ գրում է. « Հետաքրքիր է, ի՞նչ պաշտոն է մարզպետի պաշտոնը… եթե դա ընդամենը ադմինիստրատիվ է, ապա այդ պաշտոնի ենթապաշտոնյաներն արդեն իսկ կատարում են իրենց գործը, փոխմարզպետն էլ կենտրոնացնում է, եթե ուղղակի «վերևից սաստող ձյաձյա է» պետք, դրա համար էլ գեներալների են նշանակում՝ դա էլ պարզ է, իսկ միգուցե ագրոնոմիայից, գյուղատնտեսությունից հասկացող մեկին նշանակե՞ն, որ վերջինս ոտքի կանգնեցնի գյուղական տնտեսությունները՝ դա էլ անհավանականության դաշտից է… ստացվում է, որ փակուղի է… ուրեմն, ում էլ նշանակեն, մարզի համար՝ վսյոռավնո, իրանց համար՝ իրանք գիտեն… »:

Նշենք նաեւ, որ ընդհանուր առմամբ, Ֆելիքս Ցոլակյանը բարի համբավ ունի եւ արդարամիտ ու պարկեշտ մարդու անուն ունի, ժամանակին աշխատել է նաեւ որպես Հարկային տեսչության պետ, եղել է նախագահի խորհրդական:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտո Աբրահամյան says:

    Եթե աշխատել է հարկայինի պետ, ուրեմն արդեն լավ համբավ չի կարող ունենալ, հիմա էլ Ձերժինսկու հիմնարկից են բերում, վայ, չլինի “Железный Феликс”-ի տխուր ավանդույթները հիմնադրի Շիրակում? Ինքն էլ ա չէ Ֆելիքս:

  2. Narine says:

    Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորում է նրա ուսուցիչը` Թելման Սահակյանը: Միանգամայն արդարացված և ճիշտ նշանակում է:Չեմ կասկածում, որ Ցոլակյանն ազնվորեն կծառայի իր հայրենի Շիրակին: Ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և անձնական երջանկություն իմ սիրելի աշակերտին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031