Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատար «Վոլովո»-ն հարվածել է «Գազել»-ին, «Վազ 21039»-ին. 3 ավտոմեքենաներն էլ կողաշրջվել են. կա զոհ և վիրավորներ

Մարտ 16,2013 17:43

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մերսիկ Բալասանյանը, վարելով «Վոլվո» մակնշի բեռնատարը, Երևան-Վանձոր ավոտճանապարհի Ուշի գյուղի հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել է Երևանի բնակիչ, 35-ամյա Ներսես Ալեքյանի վարած «Գազ 33021» 03 ՍԼ 193 համարանիշի ավտոմեքնային, իսկ հետո Երևանի բնակիչ Մելիք Գասպարյանի վարած «Վազ 21039» մակնիշի 03ՏԼ 109 համարանիշի ավտոմեքենաներին։

Ինչպես shamshyan.com -ում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վազ 21039»ը- ու «Գազ»-ը կողաշրջվել են, իսկ «Վոլվո» բեռնատարը մոտ 100 մետր վթարված վիճակում ոլորաններում ացնելուց հետո կողաշրջվել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վոլվո»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազ 33021»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
«Վոլովո»-ն ամբողջովին բարձած է եղել արևածաղկի ձեթով, որն ամբողջովին թափվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031