Լրահոս
Օրվա լրահոսը

Новости-Грузия. «Մաքսանենգ ճանապարհով թանկարժեք քարեր ներկրելու համար Վրաստանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու»

Մարտ 16,2013 21:00

Հայաստանի քաղաքացուն բերման են ենթարկել մաքսանենգ ճանապարհով թանկարժեք քարեր «Սադախլո» մաքսային անցակետից Վրաստան ներկրելու փորձի մեղադրանքով: Հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից, մարտի 15-ին: Գրում է «Նովոստի Գռուզիա» լրատվականը:

«Մաքսային ստուգումների ժամանակ Հայաստանի քաղաքացին փորձում էր գաղտնի կերպով երկրի տարածք ներկրել թանկարժեք քարեր», – ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունից հայտնել են, որ թանկարժեք քարերը ուղարկել են փորձաքննության՝ նրանց արժեքը գնահատելու:

Գործի քննությունը շարունակվում է: Հաղորդագրության մեջ ասված չէ, թե երբ է ձերբակալվել Հայաստանի քաղաքացին:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031