Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը ապրիլի 9-ին Հայաստան կգա՞ (Տեսանյութ)

Մարտ 20,2013 17:28

A_01Քաղաքացիական հասարակության ակտիվիստները այսօրվանից սկսած իրենց կոչ-խնդրանքներով անվանի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին ապրիլի 9-ին նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանն են հրավիրում:

Ազատության հրապարակում, այսօրվանից սկսած, ցանկացողների կոչ-հրավերքը տեսանկարահանվելու է, եւ տեսահոլովակները մոտակա օրերին փոխանցվելու են Ս. Թանկյանին:

«Տարբեր մարդկանց խնդրանքն է, որ Սերժ Թանկյանը մասնակցի այս ակցիային, որ նա գա իր հայրենիք, ստեղծի մեզ հետ եւ պայքարի իր հայրենիքի համար»,- ասաց ակտիվիստ Ֆիլիպ Արզումանյանը:

Մեր հարցին, թե Սերժ Թանկյանը կմիանա՞ պայքարին, թե արտասահմանում բնակվող շատ հայերի նման իր ասելիքն ու աջակցությունը գրավոր կներկայացնի, Ֆ. Արզումանյանն ասաց. «Շատ մարդկանց գիտեմ, ովքեր գալիս են, մասնակցում պայքարին: Եվ շատ լավ օրինակ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա եկավ եւ հայ ժողովրդի կողքին կանգնեց… նրա օրինակին թող բոլորը հետեւեն»:

Ակտիվիստի համոզմամբ, եթե Ս. Թանկյանը մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով, նա անպայման կմիանա շարժմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ արդեն բանավոր հրավերք եղել է Թանկյանին ուղղված, թե ինչ իմաստ կա տեսահոլովակների միջոցով նորից հրավիրել, Ֆ. Արզումանյանն ասաց. «Մենք սատարում ենք այն կոչին, որը հնչեց հանրահավաքի ժամանակ: Օգնում ենք, որ այդ կոչը հասնի հասցեատիրոջը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031