Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը սուտ է խոսում. մթերքը 30-40%-ով թանկացել է». հանրության գնահատականը (տեսանյութ)

Մարտ 20,2013 18:18

Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում  հայտարարեց, որ  երկրում 2012թ-ին մեծ գնաճ չի եղել: «Գնաճը բյուջեով նախատեսված սահմաններում է եղել: Եղել է 3-3,5 տոկոսի միջակայքում»:

Հասկանալու համար, թե արդյոք հասարակության  տեսակետը համընկնում է նախագահի հայտարարության հետ՝ զրուցեցինք անցորդների հետ:

Հարցման մասնակիցների զգալի մասը համարում է, որ գնաճ եղել է և շարունակվում է: Տեսակետ հնչեց, որ գնաճ շատ վաճառակետերում լինում է անգամ ոչ թե տարեկան կտրվածքով, այլ օրվա. «Օր օրի գները բարձրանում են: Ամեն բան թանկանում է: Ս. Սարգսյանը սուտ է խոսում. շատ է թանկացել: Ավելի շուտ 30-40%-ով թանկացել է»:

Հարցման մասնակիցների մի մասը գնաճ նկատել էին ոչ միայն սննդամթերքի համար, այլև դեղորայքի: Պարզելու համար, թե որքան է բարձրացել դեղորայքի գինը, այցելեցինք մի քանի դեղատուն: Դեղատներից միայն մեկում կարողացանք պարզել, որ 2012 թվականի դրությամբ դեղորայքը թանկացել է 20-30% -ով և դեռ թանկանալու է: Իսկ թե հատկապես  ո՞ր դեղերի վրա է ազդել գնաճը, մենեջերն ասել չցանկացավ:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Սենց դեղին հոդվածներ չի կարելի գրել, ախր։ Հարցումս որն ա՞։ Եթե նախագահին պիտի իրոք սխալ հանեք ուրեմն բարի եղեք, աշխատեք, հետազոտեք, բերեք փաստեր։ Թե չէ հիմա ինձ հարցնեք կասեմ 150 տոկս ա եղել, պիտի հոդված գրեք՞։ Ամոթ է։ Առավոտին հեչ վայել չի։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հետաքրքիր է, սովորաբար քոմենթ գրողները մեզ իշխանամետության մեջ են մեղադրում: Իրականում այդ քաղաքացին այսպես է մտածում. Դուք՝ այլ կերպ, իսկ ես՝ մի երրորդ ձեւի:

  2. Դավիթ says:

    Գոնե Առավոտում ցանկալի է տեսնել մաքուր հայերեն: Հայերենում “դեղորայքներ” բառ չկա, կա դեղ և դեղորայք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031