Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր` առանց մեդալի

Մարտ 20,2013 19:49

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր` Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության երկրորդ օրը, զուրկ մնաց խաղարկվող մեդալներից:
Մինչեւ  55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որ մեկնարկային գոտեմարտում հունգարացի Բենսե Ժուհաժին հաղթելուց հետո քառորդ եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Գեբեկովին, սփոփիչ գոտեմարտերում բրոնզի համար պայքարելու շանս ուներ: Իհարկե, եթե ռուսաստանցին հասներ եզրափակիչ: Սակայն Գեբեկովը հաջորդ իսկ փուլում պարտվեց վրացի Գիորգի  Եդիշերաշվիլուն, ու մեր անվանի ըմբիշը զրկվեց բրոնզի համար պայքարելու հեռանկարից:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031