Լրահոս
Օրվա լրահոսը

Super Yacht. «Ֆրենկ Սինատրայի կատարմամբ հայտնի երգի հեղինակը հայ է»

Մարտ 20,2013 23:37

«Strangers In the Night» երգի, որը հայտնի է Ֆրենկ Սինատրայի կատարմամբ, հեղինակը հայ է: Գրել է «Սուպեր Յախթս» կայքը՝ ներկայացնելով «Stranger» ժամացույցը, որը նվագում է 1960-ականների հայտնի երգը:

Երգի հեղինակը ամերիկահայ ջազ դաշնակահար Ավո Ուվեզյանն է: Երգը մեծ հռչակ ձեռք բերեց 1966թ. Ֆրենկ Սինատրայի կատարումից հետո: Այդ կատարումը արժանացել է երեք «Գրեմմի» մրցանակի:

Ուվեզյանը ծնվել է 1926թ., Բեյրութում, երաժիշտների ընտանիքում, մայրը երգչուհի էր, իսկ հայրը երգահան և սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար:  Բացի երաժշտությունից Ուվեզյանը զբաղվում է սիգարի արտադրությամբ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031